Մեր մասին

2012թ.-ի մարտի 15-ին Արարատ ռեստորանում մեկնարկեց աննախադեպ երաժշտական և պարային ծրագիր, որը կոչվեց Հայ Ազգային Շոու:

Ծրագիրը կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացվում է հայ ժողովրդի մշակույթը և  ավանդույթները. դուք կլսեք դուդուկի մոգական ելևէջները և կվայելեք անզուգական կանանց կատարումը քանոնի վրա:

Երկրորդ մասում մեր հանդիսավարը կկատարի էստրադային երգեր հյուրերի համար իրենց մայրենի լեզվով: Այնուհետև հյուրերը կմասնակցեն անակնկալ, բայց միևնույն ժամանակ  զվարճալի խաղ-մրցույթին:  Երկու ժամ տևողությամբ շոուի ընթացքում հյուրերը կվայել են ոչ միայն երաժշտական ծրագիրը, այլ նաև կհամտեսեն ավանդական հայկական ուտեստներ և գինի:

2015թ.-ի մարտի 15-ից սկսած «Հայ Ազգային Շոու» ծրագիրը տեղի է ունենալու ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, ժամը՝ 19:30-ին (տևողությունը՝ 2 ժամ):

Շոուի արժեքը ներառյալ հյուրասիրությունը՝ 19500 դր.